Հինգշաբթի, 8 Դեկտեմբերի 2022

USD395.39

EUR407.39

RUB5.97

Рус Eng

Հայաստանում ներքին գործերի նախարարություն կստեղծվի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քաղաքական

24 Նոյեմբերի, 11:11

Հայաստանում կստեղծվի ներքին գործերի նախարարություն. ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխությունների նախագծին։

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Գրիգոր Մինասյանը տեղեկացրեց, որ նոր նախարարության ստեղծումը թույլ կտա ոստիկանության ոլորտի նկատմամբ թե՛ խորհրդարանական, թե՛ քաղաքացիական վերահսկողություն. «ՆԳՆ-ն իր մեջ ներառելու է երեք խոշոր ծառայություն՝ ոստիկանությունը, փրկարար ծառայությունը և միգրացիայի ու քաղաքացիության ծառայությունը»։

Մինասյանի տեղեկացմամբ՝ նախարարությունում կկենտրոնացվի ֆունկցիոնալ 5 հիմնական ոլորտ՝ հասարակական կարգի պահպանություն, հանցագործությունների կանխում և բացահայտում, աղետների ռիսկի կառավարում, միգրացիա և քաղաքացիություն, պետական ռեզերվների կառավարում և հումանիտար հարցեր։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ վստահեցրեց, որ կունենանք նոր ստանդարտի ոստիկանություն և փրկարար ծառայություն, կբարձրանա աշխատանքի արդյունավետությունը։

Արման Գալոյան

Հարսները պատրաստ են նստել, իսկ Սաղաթելյանը՝ վազել

Արման Գալոյան

Ականատես կլինե՞նք նոր տեսարանների. ընդդիմությունը գլխահակ վերադառնում է խորհրդարան