ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է Հայաստանում անցկացված ՀԱՊԿ գագաթնաժողովին. «Ցավոք, մեզ չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ երկու շատ կարևոր փաստաթղթերի վերաբերյալ։ Բայց, իմ կարծիքով, տեղի է ունեցել շատ բաց, անկեղծ և դրական քննարկում, և այդ երկու փաստաթղթերն ուղարկվել են լրամշակման։ Ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք լրամշակել ու գալ ընդհանուր հայտարարի»։
Ըստ Փաշինյանի՝ չնայած Հայաստանը չստորագրեց, և ՀԱՊԿ խորհրդի հռչակագիրը չընդունվեց, բայց քննարկումները դրական էին. «Դրական եմ համարում ՌԴ հետ երկկողմ ֆորմատում ունեցած բանակցությունները։ Հույս ունեմ, որ այն պայմանավորվածություները, որ արձանագրվեցին, հնարավորինս արագ կիրականացնենք»։