Ընդդեմ և ի սատարում. Երևանում ցույցեր են
Քաղաքական
23 Նոյեմբերի 2022, 15:35
Այսօր Երևանի Ազատության հրապարակում մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են կազմակերպել՝ ընդդեմ ՀԱՊԿ-ի։ Քաղաքացիները կոչ են անում դուրս գալ կառույցից: Ցուցարարների խոսքով՝ ՀԱՊԿ-ը մեռելածին կառույց է, և պետք է դուրս գալ այնտեղից:
Միաժամանակ, մի խումբ քաղաքացիներ այսօր «Միասին» և «Բարի գալուստ» պաստառներով հավաքվել են Հաղթանակի կամրջի մոտ՝ դիմավորելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
Հետևեք մեզ Telegram-ում