Զատուլինը Հայաստան չի ժամանել
Քաղաքական
23 Նոյեմբերի 2022, 20:15Radar Armenia-ի տեղեկություններով՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության նիստի շրջանակներում Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը Հայաստան չի ժամանել։
ՌԴ նախագահի պատվիրակության կազմում նրա ընդգրկվելու և Հայաստան գալու առնչությամբ բազմաթիվ շահարկումներ եղան, բայց Զատուլինը այդպես էլ չի ընդգրկվել և Հայաստան չի ժամանել։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին Կոնստանտին Զատուլինը նամակ էր ստացել ՀՀ ԱԺ-ից, որով նրան տեղեկացրել էին, որ իր մուտքը Հայաստանի Հանրապետություն անցանկալի է։ Զատուլինը պետք է հոկտեմբերի 28-ին Հայաստան գար` մասնակցելու իր հիմնադրած «Լազարևյան ակումբի» նիստին։
Հայկ Մագոյան
Նմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն