Հինգշաբթի, 8 Դեկտեմբերի 2022

USD395.39

EUR407.39

RUB5.97

Рус Eng

ՀՀ անդամակցությունը ՀԱՊԿ-ին չզսպեց Ադրբեջանին ագրեսիվ գործողությունների դիմելիս. վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քաղաքական

23 Նոյեմբերի, 16:54

Երևանում մեկնարկել է ՀԱՊԿ նիստը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել բացման խոսքով։

Իր ելույթում վարչապետը նշել է. «Այսօր ավարտվում է ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությունը։ Շատ հագեցած ժամանակաշրջան էր։ Մենք նշեցինք հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 30-ամյակը և ՀԱՊԿ-ի ստեղծման 20-ամյակը»։

Ըստ Փաշինյանի, սակայն, տրամադրությունն ամենևին էլ հոբելյանական չէ. «Վերջին երկու տարիների ընթացքում ՀԱՊԿ անդամ երկիր Հայաստանը առնվազն երեք անգամ Ադրբեջանի կողմից ենթարկվել է ագրեսիայի։

Տխրեցնում է այն փաստը, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին չզսպեց Ադրբեջանին՝ ագրեսիվ գործողությունների դիմելիս, և, առավել ևս, որ, ըստ էության, մինչև այսօր մենք չենք կարողացել որոշում կայացնել ՀԱՊԿ-ի՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային արձագանքի վերաբերյալ։ Այս փաստերը հսկա վնաս են հասցնում ՀԱՊԿ-ի համբավին թե՛ մեր երկրի ներսում, թե՛ դրանից դուրս, և ես սա համարում եմ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության հիմնական ձախողումը։ Նույնը կարող եմ ասել մեր դաշնակիցների՝ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին իրավիճակի սրման մասին»։

Միաժամանակ, Փաշինյանը խոսել է ՀԱՊԿ հաջող գործողությունների մասին. «Նկատի ունեմ ՀԱՊԿ-ի օպերատիվ արձագանքը Ղազախստանի նախագահ պարոն Տոկաևի՝ այս տարվա հունվարին իրենց երկրում օրինականության և կարգուկանոնի վերականգնման հարցում աջակցելու դիմումին։ Այս դեպքում մենք խնդիրը լուծեցինք մեկ գիշերվա ընթացքում, ինչը թույլ տվեց Ղազախստանին՝ խուսափել ներքին քաոսից»։

Ընդգծելով, որ հանդիպման օրակարգը հագեցած է, Փաշինյանն ասել է. «Հուսով եմ՝ մեզ կհաջողվի համաձայնեցնել մեր դաշնակցային մոտեցումները և հասնել արդիական հարցերի շուրջ համակարգված կոլեկտիվ փոխգործակցության»:

Արման Գալոյան

Հարսները պատրաստ են նստել, իսկ Սաղաթելյանը՝ վազել

Արման Գալոյան

Ականատես կլինե՞նք նոր տեսարանների. ընդդիմությունը գլխահակ վերադառնում է խորհրդարան