Քաղաքական

Ալեն Սիմոնյանն Աննա Մկրտչյանի դեմ դատական հայց է ներկայացրել

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դատական հայց է ներկայացրել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի դեմ՝ պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցման պահանջով. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգի կայքից։

Գործը մակագրվել է դատավոր Արշակ Պետրոսյանին։ Առայժմ նախնական դատական նիստի օր չի նշանակվել։

Հայցի առիթը նոյեմբերի 3-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Աննա Մկրտչյանի կողմից ուղիղ եթերում մոտ 34 րոպե տևողությամբ լայվի ժամանակ արած արտահայտություններն են։