Քաղաքական

ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները ժամանում են Հայաստան

Հայաստան են ժամանում ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները՝ Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը։ Նրանք մասնակցելու են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անցկացվելիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին:

«Զվարթնոց» օդանավակայանում արդեն վայրէջք են կատարել Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահները։ Նրանց դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։