Քաղաքական

Վլադիմիր Պուտինը Երևան կժամանի վաղը. նրան կդիմավորի վարչապետը

Վաղը Երևանում նախատեսվում է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստ, որին մասնակցելու համար Երևան կժամանի նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Radar Armenia-ի տեղեկություններով՝ Պուտինը Երևան կգա վաղը, և նրան կդիմավորի անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀԱՊԿ անդամ մյուս պետությունների ղեկավարներին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ 

Այցի շրջանակներում նախատեսված է նաև Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպում։

Հայկ Մագոյան