Քաղաքական

ՔՊ-ի քաղաքական ժողովի առաջին նիստը կանցկացվի դեկտեմբերին՝ Ջերմուկում

Նոյեմբերի 22-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Քննարկվել է վարչության նախորդ նիստում կայացված մի շարք որոշումների կատարման ընթացքը, որոշվել է կուսակցության քաղաքական ժողովի առաջին նիստն անցկացնել դեկտեմբերին՝ Ջերմուկ քաղաքում:  

Որոշվել են վարչության նախագահի տեղակալների համակարգման ոլորտները. տեղակալների նշանակումը տեղի կունենա առաջիկա նիստերից մեկում: Քննարկվել և լրամշակման է ուղարկվել կուսակցության աշխատակազմի հաստիքացուցակը: Նիստի ընթացքում մտքեր են փոխանակվել Գյումրիի և Սպիտակի ավագանիների՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների գործունեության վերաբերյալ: Օրակարգում ընդգրկված են եղել նաև աշխատակարգային հարցեր: