Կնպաստեն անվտանգության ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունների արագ իրականացմանը
Քաղաքական
18 Նոյեմբերի 2022, 17:55ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հանդիպել Է Հնդկաստանի վարչապետ Ներենդրա Մոդիի Ազգային անվտանգության խորհրդական Աջիթ Դովալի հետ:
«Հանդիպմանը ներկա էր նաև Հնդկաստանի արտաքին հետախուզության ծառայության պետ Սամանտ Գոելը: Գոհունակությամբ ընդգծել ենք հայ-հնդկական երկկողմ բարձրաստիճան փոխայցելությունների կարևորությունը և ողջունել երկկողմ զարգացող համագործակցությունն անվտանգության ոլորտում:
Գործընկերներիս հետ պայմանավորվել ենք նպաստել անվտանգության ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունների արագ իրականացմանը»,- տեղեկացրել է Արմեն Գրիգորյանը «ֆեյսբուքյան» գրառմամբ:
Հետևեք մեզ Telegram-ումՆմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն