Քաղաքական

Համընդհանուր հայտարարագրման համակարգը՝ պետություն ունենալու կամքն արձանագրող ինստիտուտ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրմանը, այդ քայլը որակելով «շատ կարևոր»։

Նրա խոսքով. «Պետության կարևորագույն ինստիտուտներից մեկի վերաբերյալ որոշում ենք կայացնում, և նման քայլերի տրամաբանությունը թերևս բխում է մեր գաղափարական այն արձանագրումից, որ պետությունը և ՀՀ-ն կարող է հարատևել միայն նրա քաղաքացիների՝ պետություն ունենալու կամքի առկայության վրա»։

Ըստ Փաշինյանի, սա այդ կամքն արձանագրող ինստիտուտ է. «Ես ուրախ եմ, որ այս որոշումը կայացնում ենք»։ Վարչապետը նշեց, թե այդ համակարգը շատ բարդ է, կան պարզաբանման ենթակա հարցեր. «Դրա համար էլ համակարգը ներդրվում է փուլային համակարգով»։