Քաղաքական

Խաղաղության շրջանակային պայմանագիրը հիմնված է այն սկզբունքների վրա, որով պետք է կառուցվեն 2 երկրների հարաբերությունները. փոխնախարար

ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն անդրադարձել է խաղաղության շրջանակային պայմանագրին, ինչի մասին ԱԺ-ում խոսել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փոխնախարարի խոսքով, այդ պայմանագիրը հիմնված է այն սկզբունքների վրա, որով պետք է կառուցվեն 2 երկրների հարաբերությունները. «Այն իհարկե ընդգրկում է տարածքային ամբողջականության ճանաչում այն ձևաչափով, որով 2 երկրները ճանաչել են իրենց անկախությունը և տարածքային ամբողջականությունը Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա»։

Հարցին՝ սրանից կարելի՞ է ենթադրել, որ ՀՀ-ն ընդունում է Արցախն Ադրբեջանի կազմում հարցին, Հովհաննիսյանն ասել է. «Մենք երբեք չենք կապել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Ղարաբաղի ճակատագրի հետ»։