Քաղաքական

ԱԳ փոխնախարարը ԵՄ դիտորդների առաքելությունն արդյունավետ է գնահատում

ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը հայտարարել է, թե Ադրբեջանի հետ սահմանին ԵՄ դիտորդների առաքելությունը բավականին արդյունավետ է աշխատում։

Լրագրողների հետ ճեպազրույցում փոխարտգործնախարարն ասել է. «Աշխատանքը շարունակվում է, պատվիրակները պարբերաբար պատրաստում են իրենց հաշվետվությունները Եվրամիության համար»։ 

Թե դիտորդներն ի՞նչ խախտումներ են արձանագրել, Հովհաննիսյանն ասաց, որ ԱԳՆ-ում չգիտեն։