Քաղաքական

Խաղաղության պայմանագրի երկու մոտեցում կա. Նիկոլ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում խոսել է խաղաղության պայմանագրի և սահմանագծման ու սահմանազատման գործընթացի մասին։

Ըստ վարչապետի, հույս ունեին, որ խաղաղության պայմանագրի ստորագրման կամ ուժի մեջ մտնելու պահին սահմանների դելիմիտացիան ավարտված կլիներ. «Հիմա ազդակներ կան, որ գուցե դա այնքան էլ իրատեսական չէ։ Բայց, մյուս կողմից, այդտեղ էլ լուծում կա։ Էլի զորքերի հետքաշման սխեմայով առաջարկում ենք վերցնել 1990թ. փաստացի գոյություն ունեցած գիծը, զորքերի հայելային հետքաշում իրականացնել, մոնիտորինգի մեխանիզմ ստեղծել, զորքեր սահմանային հատվածում չունենալ, այդ հատվածն ամբողջությամբ հանձնել սահմանապահ ծառայությանը, այս թեմայով առնվազն սահմանի գծի մասին պատկերացումը ֆիքսել, նոր հանգիստ պայմաններում գնալ դելիմիտացիայի գործընթացի, որ կարող է շատ երկար տարիներ տևել»։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ կա երկու մոտեցում. «Դետալացված մոտեցում և, այսպես ասած, շրջանակային համաձայնագրի մոդելի մոտեցում, երբ շրջանակն է գծվում՝ առանց շատ մեծ կոնկրետությունների։ Փորձը ցույց է տալիս, որ եթե մենք փորձենք լուծել շատ մեծ դետալացված հարցեր, կարող ենք դժվարություններ ունենալ։ Այս է պատճառը, որ ՀՀ-ն առաջարկել է խաղաղության շրջանակային համաձայնագիր ստորագրել։ Սա ընդունված պրակտիկա է, և մենք պետք է աշխատենք, փորձենք գնալ այս ճանապարհով»։