Քաղաքական

Փոխվարչապետ Գրիգորյանն ու Հնդկաստանի դեսպանը կարևորել են երկկողմ հարաբերությունների խորացումը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման և առկա ներուժի իրացման հեռանկարները: Փոխվարչապետը կարևորել է Հնդկաստանի հետ հարաբերությունների խորացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում և ընդգծել նաև ԵԱՏՄ հետ Հնդկաստանի համագործակցության հնարավորությունները:

Անդրադարձ է կատարվել կրթության ոլորտում համագործակցության ընդլայնման հարցերին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին: