«Հայաստանը և Ադրբեջանը գտնվում են պատմական խաչմերուկում»․ Ֆիլիպ Ռիքեր
Քաղաքական
16 Նոյեմբերի 2022, 22:20ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը ելույթի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների փոխգործակցության տեմպերը խաղաղության գործընթացում հուսադրող են։
«Ինչպես ցանկացած խաղաղ բանակցությունների դեպքում, դրանք բարդ քննարկումներ են, սակայն ընթացիկ քննարկումների տեմպերն ու խորությունը ցույց են տալիս կարգավորման հստակ ներուժ, որը կարող է վերջ տալ տասնամյակների հակամարտություններին:
Չնայած ԱՄՆ-ն և ԵՄ-ն նպաստում են կողմերի միջև բանակցություններին, քննարկումները շարունակվում են Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների միջև։ Մենք ամեն կերպ աջակցելու ենք այս ջանքերին Կողմերը գտնվում են պատմական խաչմերուկում, մենք կոչ ենք անում ընտրել բարեկեցիկ ապագան»,- ասել է նա:
Նմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն