Քաղաքական

Բոբ Մենենդեսը հանդիմանել է ԱՄՆ պետդեպին՝ ադրբեջանական հանցագործություններին պատշաճ չվերաբերվելու համար

ԱՄՆ Սենատում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և ԼՂ հարցի շուրջ լսումների շրջանակներում սենատոր Բոբ Մենենդեսը հանդիմանել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչներին՝ ադրբեջանական հանցագործություններին պատշաճ չվերաբերվելու համար։ 

Ըստ նրա` հայ զինվորների մահապատիժը, հայ կնոջ նկատմամբ բռնությունը և այլն, ոչ մի արձագանք չեն ստացել ԱՄՆ-ի կողմից։

«Ես ձեզ հարցնում եմ` դուք տեղյա՞կ եք այս տեսանյութերից։ Այո՛։ Ինչ-որ բա՞ն ենք արել դրանց ստուգման ուղղությամբ։ Ո՛չ։ Եվ դուք հիմա եկել եք լսումներին ու չեք կարողանում անգամ հայտնել որևէ մանրամասն, թե մարդասիրական առումով ի՞նչ օգնություն ենք ցուցաբերել։ Իսկ սա բացարձակ անընդունելի է։ Դուք կարող եք Պետքարտուղար Բլինքենին տեղեկացնել, որ ես իմ դժգոհությունը տեղ հասցնելու ձևը կգտնեմ»: