Քաղաքական

ՀՀ-ն առաջ է քաշում ոչ թե կարգավիճակի, այլ ԼՂ հայերի անվտանգության և իրավունքների ապահովման հարցը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԼՂ հիմնախնդրին։ Նրա խոսքով, ռուսական դիրքորոշումն ընդունելն է պատճառը, որ ՀՀ-ն առաջ է քաշում ոչ թե կարգավիճակի, այլ ԼՂ հայերի անվտանգության և իրավունքների ապահովման հարցը։

Ըստ Փաշինյանի. «Այդ խոսակցության թիվ մեկ կողմը պետք է լինի այդ խոսակցության մասնակիցը, խոսքը ԼՂ հայության մասին է։ Մենք հույս ունենք, և միջազգային հանրության շրջանում էլ այդ ըմբռնումը կա, որ միջազգայնորեն տեսանելի խոսակցություն պետք է կայանա ԼՂ-ի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջև, որը պետք է լինի ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության մասին։ Մենք համաձայն ենք ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների հարցը տարանջատել ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրումից, չի նշանակում, որ համաձայն ենք այդ հարցն օրակարգից հանելու։ Եթե մենք այս խնդիրը լուծում ենք, իհարկե, ՀՀ-ն պատրաստ է փոխադարձաբար տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման հենքի վրա շրջանակային պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ խաղաղության վերաբերյալ»։