Քաղաքական

«Վարչապետ Փաշինյանին հորդորել եմ պահպանել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների ընթացքը». Բլինքեն

«Հորդորել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պահպանել բանակցությունների տեմպը նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում կայացած Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների զրույցներից հետո։ ԱՄՆ-ն շարունակում է հավատարիմ մնալ այս ջանքերին»։ Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։