Հայաստանի ու Վրաստանի վարչապետները քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր
Քաղաքական
16 Նոյեմբերի 2022, 15:01Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:
Զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային նշանակության հարցեր: Այս համատեքստում, կարևորվել է հարավկովկասյան տարածաշրջանում մթնոլորտի բարելավումն ու այդ ուղղությամբ համապատասխան քայլերի իրականացումը:
Ընդգծելով Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական կապերի շարունակական զարգացման անհրաժեշտությունը՝ կողմերը պայմանավորվել են 2023 թվականի սկզբին Երևանում անցկացնել հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստ:
Հետևեք մեզ Telegram-ումՆմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն