Քաղաքական

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Շվեյցարիայի նախկին նախագահը քննարկել են ուկրաինական պատերազմի ազդեցությունը՝ Կովկասի անվտանգային միջավայրի վրա

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 16-ին հանդիպել է Շվեյցարիայի Համադաշնության նախկին նախագահ Միշելին Կալմի-Ռեհյի հետ:

«Զրուցակցիս հետ մտքեր ենք փոխանակել միջազգային օրակարգի և Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ: Այս համատեքստում տիկին Կալմի-Ռեյի խնդրանքով անդրադարձել եմ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային և դրա հետևանքներին: Կարևորել եմ միջազգային գործընկերների հետ դինամիկ զարացող հարաբերությունները:

Քննարկել ենք Ուկրաինայում շարունակվող պատերազմի ազդեցությունը Կովկասի անվտանգային միջավայրի վրա: Անդրադարձել եմ տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքին»,- տեղեկացրել է Արմեն Գրիգորյանը: