Քաղաքական

ԱԺ նախագահը չի բացառել, որ երեք պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց սկսվի

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառել, որ ՀՀ գլխավոր դատախազը կգա Ազգային ժողով ու «Հայաստան» խմբակցությունից երեք պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց կսկսի:

Լրագրողների հետ զրույցում նա հայտարարել է, որ նման պաշտոնական տեղեկություն չունի. «Պաշտոնապես այդպիսի տեղեկություն չունեմ, մամուլում եմ տեսել գրածը, բայց չեմ բացառում»։

Սիմոնյանը նաև ասել է, որ չի բացառում՝ նրանք, որ ժամանակին օրենքի հետ խնդիր են ունեցել ու կարծել են, որ պատգամավորական մանդատը կարող է իրենց ինչ-որ ձևով պաշտպանել, հիմա կհասկանան, որ այդպես չէ: