Քաղաքական

Մեկնարկել է ԱԺ նիստը. ընդդիմադիրները դադարեցրել են բոյկոտը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մեկնարկել է ԱԺ հերթական նստաշրջանը։ Այսօրվա նիստին գրանցվել է 82 պատգամավոր։

Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դադարեցրել են դեռ գարնանից հայտարարած բոյկոտը, և այսօր մասնակցում էին ԱԺ աշխատանքներին։ «Հայաստան» խմբակցության պատգամավորներից Աղվան Վարդանյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ մեկնաբանելով իրենց ներկայությունը. «Երկար ժամանակ բոյկոտել ենք նիստերը, որովհետև փողոցում էինք պայքարում այս իշխանության կործանարար քաղաքականության դեմ: Հիմա փողոցում դադար է ժամանակավոր, և մենք լիարժեք օգտագործելու ենք այս գործիքակազմը: Մենք այստեղ ենք մեր օրակարգով՝ Հայաստանի և Արցախի մեր քաղաքացիներին հուզող կարևորագույն հարցերի օրակարգով»։

Այնուհետև Ազգային ժողովի երեք նոր պատգամավորները՝ «Պատիվ ունեմ»-ից Մարտուն Գրիգորյանը, «Հայաստան» խմբակցությունից Արգիշտի Գևորգյանն ու Գառնիկ Դանիելյանը երդվեցին։