Քաղաքական

ԵԱՏՄ-ում կներդրվի նավիգացիոն կապարակնիքների կիրառման միասնական համակարգ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ-ն քննարկեց «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» համաձայնագիրը։ Այն ստորագրվել է այս տարվա ապրիլին։

Համաձայնագրով նախատեսվում է ներդնել նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ ԵԱՏՄ ապրանքների փոխադրման հետագծելիության միասնական համակարգ։ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը տեղեկացրեց, որ նավիգացիոն կապարակնիքների կիրառման դեպքում ՀՀ–ից Ռուսաստան գնացող ապրանքներն ավելի հեշտ կանցնեն ձևակերպումների պրոցեսը։