Երկուշաբթի, 5 Դեկտեմբերի 2022

USD394.81

EUR410.36

RUB6.04

Երևան 4 ℃

Рус Eng

Չենք կարողացել գեներացնել այն ուժը, որ անհրաժեշտ է իշխանափոխության համար. Սեյրան Օհանյան

Քաղաքական

15 Նոյեմբերի, 12:18

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը մեկնաբանել է ընդդիմության՝ խորհրդարանական բոյկոտը դադարեցնելու որոշումը։

Նա ասել է, որ փողոցային գործընթացներն ավարտվել են, և իրենց համակիրները մանդատ են տվել, որ գործունեությունը շարունակեն ԱԺ-ում. «Մենք ԱԺ-ում աշխատելու ենք մեր օրակարգով: Դրանք վերաբերելու են Արցախին, անվտնգությանը, պաշտպանությանը, դրանք վերբերելու են սոցիալական խնդիրներին, տնտեսության վիճակին, պետական կառավարմանը, ՀՀ իշխանությունների հավասարակշռության խախտմանը և այլն: Մենք այդ ամենը կներկայացնենք հանրությանը»։

Օհանյանը պնդել  է, որ իշխանափոխությունը մնում է իրենց օրակարգում։ Բայց նաև հավելել է, որ չեն կարողացել գեներացնել այն ուժը, որ անհրաժեշտ է իշխանափոխության համար. «Ավելի լայն համախմբումը հնարավոր չէր, որովհետև մարդկանց մի մասը խնդիրներ ունի, մեր համակիրների մի մասը գտնվում է բանտերում, ճնշումների ներքո, իսկ դրանից դուրս մարդկանց մի մասն իրականում մոլորված վիճակում է։ Հիմա մենք կարծում ենք, որ ԱԺ-ում աշխատելու ժամանակ մեր գաղափարակիցները պետք է լինեն մեր թիկունքին»։

Նա չի համաձայնել, թե մարդկանց տուն են ուղարկում. «Հանրահավաքները նրա համար չեն, որ վերածվեն այլ գործողութունների։ Հանրահավաքները նրա համար են, որ տեղեկացնենք, նորություններ հայտնենք, ընդհանուր տրամադրություններ ձևավորենք, որ իրենք էլ տեղերում շարունակեն իրենց գործը՝ մեր նպատակները գեներացնելու համար»:

Արման Գալոյան

Հարսները պատրաստ են նստել, իսկ Սաղաթելյանը՝ վազել

Արման Գալոյան

Ականատես կլինե՞նք նոր տեսարանների. ընդդիմությունը գլխահակ վերադառնում է խորհրդարան