Քաղաքական

«Պաշտպան հայրենյաց» ծրագիրը՝ զինծառայությունից հետո արտագնա աշխատանքին փոխարինող ձև

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ-ում ներկայացրել է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որ վերաբերում է կառավարության նոր «Պաշտպան հայրենյաց» ծրագրին։

Պապիկյանը մանրամասնել է, որ այդ ծրագրով զինծառայությունից հետո արտագնա աշխատանքին փոխարինող ձև են ստեղծում. «Մենք ամեն ինչ անելու ենք, որ ժամկետային զինծառայությունը դառնա սկիզբ, հիմք, ռեսուրս՝ պայմանագրային զինծառայությունն ապահովելու և արդյունքում ունենալու պրոֆեսիոնալ բանակ։ Սա կշարունակենք նաև սերժանտական պրոֆեսիոնալ կազմի ինստիտուտի ներմուծմամբ։ Շուտով կունենանք այդպիսի համակարգ, որ պայմանագրային ծառայողներն աճելու հնարավորություն ունենան»։

Պապիկյանը կոչ է արել լայնորեն լուսաբանել այդ ծրագիրը. «Սա մեր քաղաքացիների համար բանակում ծառայելուց հետո արտագնա աշխատանքին փոխարինող աշխատատեղ է նաև՝ երաշխավորված սոցիալական կայուն ապահովմամբ»։

Ըստ նրա, սոցիալական ապահովության խնդիրը պետք է դառնա կառավարության հաջորդ անելիքը՝ այս ոլորտում։