Քաղաքական

Մենք խորհրդարանից չէինք գնացել, որ վերադառնանք. Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարել է, որ իրենք կմասնակցեն ԱԺ նիստերին։

Լրագրողների հետ ճեպազրույցում նա նշել է. «Մենք խորհրդարանից չէինք գնացել, որ վերադառնանք. պարզապես հայտարարել էինք, որ ԱԺ-ի լիագումար նիստերին չենք մասնակցելու։ Կմասնակցենք այն բոլոր հարցերի քննարկմանը, որոնք համարում ենք մեր օրակարգը. դրանք ռազմավարական, անվտանգային, Արցախին վերաբերող հարցերն են»։

Հիշեցնենք՝ «Հայաստան» խմբակցությունը մայիսից բոյկոտում էր ԱԺ նիստերը։