Քաղաքական

Ադրբեջանը հնարավոր է ռազմական սադրանք իրականացի ՀՀ նկատմամբ. ԱԽ քարտուղար

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «Սիվիլնեթի»-ի հետ զրույցում հայտարարել է, թե առանց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման կամ գոնե հստակեցման, թե ինչպես է այն լուծվելու, հնարավոր չէ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։

Նա խոսել է խաղաղության պայմանագրի մասին, և հարցին՝ ովքե՞ր պետք է լինեն խաղաղության երաշխավորները, ասել է. «Դա դեռևս հստակ չի, դա բանակցությունների հարց է»։

Գրիգորյանը մանրամասնել է, որ հայկական կողմն աշխատել է Ադրբեջանի ներկայացրած հինգ սկզբունքների և դրանց ընդլայնված տարբերակի վրա, որի հիման վրա երկու երկրների արտգործնախարարները նոյեմբերի 7-ին հանդիպել են Վաշինգտոնում: 

ԱԽ քարտուղարը նաև ասել է, թե կա ռազմական նոր բախման հավանականություն. «Այս պահին ևս շարունակվում է առկա մնալ վտանգը, որ Ադրբեջանը հնարավոր է ռազմական սադրանք իրականացնի ՀՀ նկատմամբ»։