Եթե փոխադարձաբար ընդունում ենք 1991թ․ սահմանը, ֆիքսվում է, որ Ադրբեջանն օկուպացրել է մեր տարածքը։ Այդ հիմքի վրա պետք է տեղի ունենա սահմանների դելիմիտացիա։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եթե Պրահայում սահմանի գոյություն չֆիքսվեր, ոչ ԵՄ, ոչ էլ այլ դիտորդական առաքելություն չէր կարող գալ։ Սոչիի հայտարարությունն այս առումով իրադրության փոփոխություն է նաև ՀԱՊԿ-ի համար, սահմանը ֆիքսվել է ՀԱՊԿ-ի համատեքստում»,- ասաց վարչապետը։
Անդրադառնալով խաղաղության պայմանագրին, վարչապետը նշեց, որ տեսականորեն և գործնականում կարելի է խաղաղության պայմանագիր ստորագրել, սակայն 12 ժամ հետո պատերազմ սկսվի։
«Ուստի խաղաղության պայմանագիրը պետք է միջազգային երաշխավոր կամ երաշխավորի ինստիտուտ ունենա։ Քննարկվում է խաղաղության պայմանագրի շրջանակային և ոչ շրջանակային տարբերակներ կան։ Խաղաղության պայմանագրի ուժի մեջ մտնելուց առաջ պետք է դելիմիտացիայի գործընթացն ավարտված լինի»,- ասաց վարչապետը և հավելեց, որ ամեն բան կանեն՝ մինչև տարեվերջ այն կյանքի կոչելու համար։