Քաղաքական

Վարչապետը՝ Թուրքիայի և Իրանի հետ հարաբերությունների մասին

Վարչապետը՝ Թուրքիայի և Իրանի հետ հարաբերությունների մասին

Էրդողանի հետ հանդիպումը և հեռախոսազրույցը գնահատում եմ դրական, քանի որ Թուրքիայի նախագահի և իմ ասածները, խոսույթներն անհամատեղելի չէին։ Այս մասին Հանրայինի եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եթե լինի հետևողական աշխատանք, քաղաքական կամք և ցանկություն, ապա այդ խոսույթները կարող են համադրվել, ինչը նշանակում է հարաբերությունների կարգավորում»,–ասաց Փաշինյանը։

Նա հավելեց․ «Իմ տպավորությունն այնպիսին է, որ Ադրբեջանն ուղղակի խոչընդոտում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը՝ առանց դրա հիմնավորման համատեքստ ունենալու»։ 

Ինչ վերաբերում է Իրան-Ադրբեջան հնարավոր կոնֆլիկտին, վարչապետը նշեց, որ պետք չէ չափազանցությունների գիրկն ընկնել։

«Իրանը և Ադրբեջանը բարեկամական երկրներ են։ Իհարկե, Իրանը միջազգային և տարածաշրջանային հարցերում կարևոր դերակատար է նաև մեզ համար։ Երբ ավարտվի երրորդ էլեկտրագծի շինարարությունը, Իրանից ավելի շատ գազ վերցնելու հնարավորություն կունենանք, որպեսզի ավելի շատ էլեկտրաէներգիա մատակարարենք»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նաև հավելեց, որ այս դեպքում Ռուսաստանի հետ որևէ հակասություն լինել չի կարող:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական