Քաղաքական

«Ուղիղ երկխոսությունը ԼՂ հակամարտության կարգավորման և Բաքվի ու Երևանի միջև խաղաղության բանալին է»․ Բլինքեն

«Ուղիղ երկխոսությունը ԼՂ հակամարտության կարգավորման և Բաքվի ու Երևանի միջև խաղաղության բանալին է»․ Բլինքեն

Վաշինգտոնում ընթանում է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ 

ՏԱՍՍ գործակալությունը մանրամասներ է հայտնել հանդիպումից։ Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ հանդիպման մեկնարկում Բլինքենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հանդես է գալիս Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսության օգտին՝ դա համարելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և Բաքվի ու Երևանի միջև խաղաղության բանալին։ 

«Միացյալ Նահանգները հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին: Ուղիղ երկխոսությունը լավագույն միջոցն է իրապես տևական խաղաղության: Եվ մենք շատ ուրախ ենք աջակցել դրան»,- ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը: Միաժամանակ նա վստահեցրել է, որ «ԱՄՆ-ը վճռականորեն աջակցում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային անկախությանը»։

Բլինքենի խոսքով՝ ակնկալվում է, որ կշարունակվեն արդյունավետ քննարկումները, որոնք երեք կողմերն սկսել են այս աշնանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում և զարգացրել հետագա հանդիպումներում:


Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական