Քաղաքական

Ընթանում է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի ընդլայնված կազմով հանդիպումը

Ընթանում է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի ընդլայնված կազմով հանդիպումը

Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետաքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հետ։

Այնուհետև տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի, ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի և Ադրբեջանի ԱԳ նախարարի հանդիպումը։

Այժմ ընթանում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների գլխավորած ընդլայնված կազմով հանդիպումը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հանդիպումը տեղի կունենա ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական