Քաղաքական

Եռակողմ միջխորհրդարանական բանակցությունների առաջարկ եղել է. ՀՀ ԱԺ

Եռակողմ միջխորհրդարանական բանակցությունների առաջարկ եղել է. ՀՀ ԱԺ

Ըստ ռուսական «Ռիա Նովոստի» գործակալության, ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ միջխորհրդարանական բանակցությունները կարող են տեղի ունենալ շուտով, հնարավոր է՝ նոյեմբերին: Ավելի վաղ ՌԴ Դաշնային խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչովը հայտարարել է, որ ՌԴ Դաշնային խորհուրդը սկսել է եռակողմ միջխորհրդարանական շփումները՝ ՀՀ և Ադրբեջանի ժողովուրդների միջև վստահությունն ամրապնդելու նպատակով:

Radar Armenia-ի հետ զրույցում ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը մեկնաբանելով այս լուրերը, նախ հիշեցրեց Սոչիիում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքում ստորագրված հայտարարությունը։

«Մեզ համար չափազանց կարևոր է հայտարարության հետևյալ հատվածը՝ «Համաձայնեցինք լրացուցիչ ջանքեր գործադրել մնացյալ, այդ թվում` հումանիտար խնդիրների հրատապ լուծման ուղղությամբ: Պայմանավորվեցինք զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, քննարկել և լուծել բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և 1991թ Ալմա-Աթայի Հռչակագրի»։ Պետք է հավելեմ, որ վերոնշյալի իրականացումից հետո միայն կարելի է անցնել, այլ ոլորտների վերաբերյալ խոսակցություններին՝ այդ թվում միջխորհրդարանական ձևաչափով բանակցությունների հարթակի ձևավորմանը»,- նշեց Խաչատրյանը։

Նա մանրամասնեց, որ միջխորհրդարանական եռակողմ բանակցությունների առաջարկ հնչել է Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի կողմից՝ ՀՀ ԱԺ նախագահի՝ ՌԴ կատարած պաշտոնական այցի շրջանականերում, և Ալեն Սիմոնյանը դրական պատասխան է տվել.

«Այդ հանդիպմանը հստակ ձևաչափ չի քննարկվել կամ նշվել։ Ընդամենը եղել է առաջարկ»,- ասաց Ծովինար Խաչատրյանը։

Հայկ Մագոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական