Քաղաքական

Պատերազմի ժամանակ ԼՂՀ իշխանությունները չեն օգտվել Սերժ Սարգսյանի աջակցությունից

Radar Armenia-ն Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակ հարցում էր ուղարկել՝ խնդրելով տեղեկություններ տրամադրել, թե Սերժ Սարգսյանը 2020թ. աշնանային պատերազմի ընթացքում ու դրանից հետո որևէ տեսակի ֆինանսական կամ այլ բնույթի աջակցություն ցուցաբերե՞լ է ԼՂ-ին ու Հայաստանին։ Նաև հետաքրքրվել էինք, թե այս հարցում որ գերատեսչությունների հետ է աշխատել նրա գրասենյակը, և ինչպիսի առարկայական արդյունքներ են գրանցվել։

Ըստ երրորդ նախագահի գրասենյակի պատասխանի՝ Սերժ Սարգսյանը 2020-ի պատերազմի առաջին օրերին մեկնել է ԼՂ՝ իր օգնությունն ու փորձը փոխանցելու նպատակով, բայց ԼՂՀ իշխանությունները նպատակահարմար չեն համարել օգտվել նրա աջակցությունից։

«Պաշտոնաթող նախագահն էլ պատերազմի առաջին օրերին մեկնել է Արցախ՝ իր մարտական ընկերների հետ որևէ կերպ մասնակցություն ունենալու, ստեղծված բարդագույն իրավիճակում պատերազմի և բանակցությունների գրագետ վարման համար սեփական փորձը, գիտելիքն ու հմտությունները փոխանցելու, սակայն Արցախի իշխանություններն անխոհեմաբար նպատակահարմար չեն համարել օգտվել առաջարկվող աջակցությունից»,- ասված է Սերժ Սարգսյանի գրասենյակի պատասխանում։

Հայկ Մագոյան