Քաղաքական

Երկու արձանագրում կարող եմ անել, մեկը՝ լավ, մյուսը՝ վատ. Արարատ Միրզոյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երկու արձանագրում կարող եմ անել, մեկը՝ լավ, մյուսը՝ վատ. Արարատ Միրզոյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երկու արձանագրում կարող եմ անել, մեկը՝ լավ, մյուսը՝ վատ,- ԱԺ-ում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նրա խոսքով. «Վատն այն է, որ բոլոր ուղղություններում, որոնց շուրջ մենք բանակցում ենք Ադրբեջանի հետ, հանդիպում ենք Ադրբեջանի մաքսիմալիստական, առավելապաշտական դիրքորոշումներին։ Իմ տպավորությամբ, Ադրբեջանը համարելով, որ ռազմական հաջողություններ է ունեցել, այժմ կարող է ինչ-որ պայմաններ թելադրել Հայաստանին։ Սա իհարկե, իրականություն չի կարող լինել, երկարատև, համապարփակ, կայուն խաղաղության այս ճանապարհով հնարավոր չէ հասնել։ Ես հույս ունեմ, որ Ադրբեջանում սա ժամանակի ընթացքում ավելի հստակ կհասկանան։ Եթե իսկապես ցանկանում են և շահագրգիռ են ունենալու կայուն խաղաղություն Հարավային Կովկասում, որոշ հարցերում իրենք ևս արձանագրեն, որ միակողմանի շահավետ լուծումներ չեն կարող լինել»։

Ինչ վերաբերում է լավ նորությանը, ԱԳ նախարարը մանրամասնեց. «Բոլոր հարցերը, բոլոր ուղղությունները, որ մենք բանակցում ենք, դրանց շուրջ կա միջազգային հանրության հստակ ուշադրությունը։ Սա մենք կարող ենք տեսնել։ Երբ ժամանակային վերլուծություն ենք անում, տեսնում ենք, որ այս ուշադրությունն առայժմ գնալով ավելի է մեծանում։ Հատկապես սեպտեմբեր 13-14-ի ադրբեջանական ագրեսիայից հետո, կարծում եմ, միջազգային հանրությունը շատ հստակ ուղերձ հղեց Ադրբեջանին այն մասին, որ ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը չի կարող լինել հարցերի լուծման ճանապարհ։ Կրկին հուսով եմ, որ այս ուղերձն Ադրբեջանում շատ լավ կհասկանան»։

Ըստ ԱԳ նախարարի, Հայաստանը կառուցողական կերպով մասնակցում է տարբեր հարթակներում բանակցությունների։ Նա մատնանշել է Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպումը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական