Առաջիկայում Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց, թե մի քանի օրից մեկնում է Վաշինգտոն. «Այնտեղ կլինի իմ ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը»։