Քաղաքական

Ոչ թե սահմանային միջադեպ էր, այլ լայնամասշտաբ ներխուժում․ Արմեն Գրիգորյանը՝ ՌԴ ԱԽ քարտուղարին

Ոչ թե սահմանային միջադեպ էր, այլ լայնամասշտաբ ներխուժում․ Արմեն Գրիգորյանը՝  ՌԴ ԱԽ քարտուղարին

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների 10-րդ հանդիպման ընթացքում հանդիպել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, ինչի շրջանակներում ՀՀ ԱԽ քարտուղարը ներկայացրել է սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված լայնածավալ ագրեսիան, դրա հետևանքները և ընդգծել, որ այն ոչ թե սահմանային միջադեպ էր, այլ լայնամասշտաբ ներխուժում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք:

ՌԴ ԱԽ քարտուղարն ընդգծել է տարածաշրջանում խաղաղության հասնելու անհրաժեշտությունը:

ԱԽ քարտուղարները նաև անրադարձել են երկու ԱԽ գրասենյակների միջև արդյունավետ համագործակցության հեռանկարին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական