Քաղաքական

Իշխան Սաղաթելյանին դրդում են քաղաքական ոչնչացման. Ալեն Սիմոնյան

Իշխան Սաղաթելյանին դրդում են քաղաքական ոչնչացման. Ալեն Սիմոնյան

«Ցավում եմ, որ Իշխան Սաղաթելյանը չի հասկանում, որ քաղաքական ինքնասպանության դերն իրեն են վստահել։ Ապշում եմ, որ կարելի է չհասկանալ, որ իրեն դրդում են քաղաքական ոչնչացման»,- հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության հրավիրած հանրահավաքին։ Սիմոնյանը նշել է, որ խորհրդարանական ընդդիմությունն ԱԺ նիստերին չի մասնակցել կարևոր հարցերի և օրինագծերի քննարկմանը, բայց եկան այն ժամանակ, երբ ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հետ կապված խնդիր կար. «Գալիս են Զատուլին պաշտպանելու համար։ Հիմա իրենք ՀՀ պատգամավորներ են, չեն գալիս նիստի այնքան ժամանակ, մինչև Զատուլինի թեմա է լինում, գալիս են Զատուլին պաշտպանելու»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական