Քաղաքական

Արարատ Միրզոյանը ցավակցել է հնդիկ գործընկերոջը (տեսանյութ)

Արարատ Միրզոյանը ցավակցել է հնդիկ գործընկերոջը (տեսանյութ)

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հնդիկ գործընկերոջը՝ Սուբրամանյամ Ջայշանքարին ցավակցել է Գուջարաթ նահանգի Մորվի քաղաքում տեղի ունեցած ողբերգության առիթով:

«Մենք խորապես վշտացած ենք Գուջարաթ նահանգի Մորվի քաղաքում տեղի ունեցած ողբերգության լուրից։ Մեր անկեղծ ցավակցություններն ենք հայտնում Հնդկաստանի եղբայրական ժողովրդին և կառավարությանը։ Մեր մտքերն ու աղոթքները զոհվածների ընտանիքների հետ են, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»- Twitter-ում գրել է Միրզոյանը։

Հնդկաստանի արևմտյան Գուջարաթ նահանգում կամուրջի փլուզման հետևանքով առնվազն 40 մարդ է զոհվել։ Կամուրջը փլուզվել է, երբ դրա վրա եղել է շուրջ 500 մարդ։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական