Քաղաքական

Դաշնակից ընտրենք առողջ քաղաքական ուժերին՝ կայացնելու ՀՀ կուսակցական համակարգը․ Տիգրան Ավինյան

Դաշնակից ընտրենք առողջ քաղաքական ուժերին՝ կայացնելու ՀՀ կուսակցական համակարգը․ Տիգրան Ավինյան

Երևանի փոխքաղաքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանն այսօր հայտարարեց՝ համագումարի առիթն օգտագործելով՝ վերահաստատում են իրենց կուսակցության հավատարմությունը վերոնշյալ սկզբունքներին․ «Մեծ անորոշությունների ներկայիս շրջափուլում պետք է գտնվենք շրջահայաց, վճռական ու ելնենք միմիայն մեր համոզմունքներից։ Սահմանին կանգնած մեր զինվորի հերոսությունը մեզ համար պիտի լինի պարտավորեցնող․ մեզ համար այժմ այլընտրանք չի մնացել, քան դիմադրությունը, ապրելն ու արարելը՝ հանուն մեր պետության ուժեղացման, պրոֆեսիոնալ բանակ ու զարգացած տնտեսություն ունենալուն։ 

Կուսակցությունը պիտի դառնա առաջնորդող և օրինակելի մյուսների համար, մենք պետք է նպաստենք, որ Հայաստանում, վերջապես, կայանա քաղաքական համակարգը, կուսակցությունները քաղաքացու համար լինեն ոչ թե ավելորդություն կամ կարիերայի սանդուղք, այլ քաղաքական հավատամքի, գաղափարական ներդաշնակության ու համակարծության առողջ միջավայր։ Այս հարցում պետք է դաշնակից ընտրենք առողջ քաղաքական ուժերին՝ կայացնելու Հայաստանի կուսակցական համակարգը և լուսանցք մղելու հայհոյախոսությունը, լուտանքն ու քաղաքականի անվան տակ ունեցվածքի համար պայքարի վաճառքը։ 

Մեր քայլերում մենք պետք է նայենք միայն առաջ՝ բարեկեցիկ ու անվտանգ ապագային։ 

«Քաղաքացիական պայմանագիրը» միայն ներկայի կուսակցություն չէ, և չպետք է լինի։ «Քաղաքացիական պայմանագիրը» նաև ապագա է»,– ասաց նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական