Քաղաքական

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է նոյեմբերի 9–ի փաստաթղթի կարևոր դրույթները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է նոյեմբերի 9–ի փաստաթղթի կարևոր դրույթները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է 2020թ․ նոյեմբերի 9-ի փաստաթղթին։

Նրա խոսքով, այդ թուղթը որոշ ուժերի կողմից գնահատվեց որպես կապիտուլյացիա․ «Հիմա այդ նույն ուժերը կրծքով պաշտպանում են նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ասելով, որ չի կարելի կորցնել այդ փաստաթղթում առկա ձեռքբերումները։ Եւ նրանք, ովքեր մեզ մեղադրում էին 2020թ․ նոյեմբերի 9–ին կապիտուլյացիա ստորագրելու մեջ, հիմա էլ ասում են, որ ես պատրաստվում եմ առաջիկայում կապիտուլյացիա ստորագրել։ Սա ընդհանրապես պատմական նոնսենս է, որովհետև պատմությունը չի տեսել, որ նույն իշխանությունը, նույն երկիրը 2, 3 կապիտուլյացիա ստորագրի։ Այսինքն՝ եթե նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կապիտուլյացիա է, ուրեմն վերջ, այլևս կապիտուլյացիա ստորագրելու հնարավորություն չկա։ Եթե կապիտուլյացիա ստորագրելու հնարավորություն կա, ուրեմն՝ նոյեմբերի 9–ի փաստաթուղթը կապիտուլյացիա չէր»։

Փաշինյանը շեշտեց, որ նոյեմբերի 9–ի փաստաթուղթը կարևոր է․ «Այնտեղ արձանագրված են՝ ԼՂ գոյությունը, ԼՂ շփման գծի գոյությունը, Խաղաղապահների տեղակայումը, Լաչինի միջանցքի գոյությունը որպես ՀՀ հետ կապի միջոց, ապաշրջափակման օրակարգը, փախստականների իրավունքը»:

Փաշինյանը վստահեցրել է՝ ինչպես նախորդ շրջանում իրենց առաքելությունը եղել է ՀՀ–ում ժողովրդավարություն հաստատելը, այնպես էլ առաջիկա շրջանում իրենց անելիքը պետք է լինի ՀՀ շուրջ խաղաղություն ապահովելը․ «Եւ սա հեշտ գործ չէ, մանավանդ այն պայմաններում, երբ բոլորիս աչքի առաջ փլուզվում է աշխարհակարգը»։

Նա ասել է, որ խաղաղություն հաստատելու համար պետք է ի կատար ածել 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր դրույթները, 2021թ․ հունվարի 11–ի հայտարարության բոլոր դրույթները, և ի վերջո որոշակի հանգրվանի հասցնել ԼՂ խնդիրը։

Նրա խոսքով, եռակողմ հայտարարության 9-րդ կետը ապաշրջափակման մասին է․ «Սա նշանակում է,որ տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաները պետք է բացվեն»։ Ըստ Փաշինյանի՝ ՀՀ տարածքով միջացք տրամադրելու մասին խոսք չկա։ Նա քննադատեց նաև Ադրբեջանի գործելակերպը, պարտավորությունների կատարման ընթացքը՝ հավելելով, որ երբ գալիս է գործնականացման հարցեր, պարզվում է Ադրբեջանն ունի լրացուցիչ պատկերացումներ․ «Կա դրույթ, որ ՀՀ-ն պետք է ապահովվի Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև կապը և, երբ կողմերը համաձայնվեն նոր ճանապարհներ կառուցվեն: Մենք պատրաստ ենք այդ հաղորդակցությունն ապահովել, Ադրբեջանն ասում է չէ՝ չենք ուզում այդ տարբերակով»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական