ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարում անդրադարձել է ԼՂ խնդրի կարգավորման գործընթացին։
Փաշինյանի խոսքով․ «Մեր մեծագույն խնդիրը եղել է այն, որ մենք մեր պետականության հիմնադրման բովանդակության շրջանակներում մոտենանք ԼՂ խնդրին»։ Եւ ըստ նրա, փորձել են իրենցից կախված ամեն ինչը անել ՀՀ պետականության հիմունքները նորոգելու համար։
Նա վստահեցրեց․ «Ինչպես մեր կուսակցության հիմնադիր փաստաթղթերում, այսօր էլ ՀՀ ինքնիշխանությունը, անկախությունը, սուվերենությունը մեզ համար բարձրագույն նպատակ են և մենք այսօր բարձր և հստակ պետք է արձանագրենք, որ որևէ պարագայում մեր պետականությունը, մեր ինքնիշխանությունը, մեր սուվերենությունն ու անկախությունը որևէ մեկին չենք զիջի»:
Փաշինյանը նաև հավաստիացրեց․ «Մենք կուսակցություն ենք, որը պետք է տեր կանգնի անկախությանը, ինքնիշխանությանը, պետականությանը»: