Քաղաքական

Սերգեյ Լավրովն ու Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց են ունեցել

Սերգեյ Լավրովն ու Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց են ունեցել

Հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ 

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել հոկտեմբերի 28-ին նախատեսված Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի օրակարգի և քննարկվելիք հարցերի շուրջ:

Նախարար Միրզոյանն ընդգծել է ՀԱՊԿ կոնկրետ ջանքերի կարևորությունը՝ ուղղված ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերմանը:

Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հայտնի է ՀԱՊԿ արտահերթ նիստի օրը. կդիտարկվեն Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումները։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական