ԱԺ-ն ընդունել է երեկ քննարկված նախագծերը։
Նկատենք, որ այսօր քվեարկությանը մասնակցում էին ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության չորս պատգամավորներ, որոնք դեմ քվեարկեցին նախագծերին։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն այսօր չէին մասնակցում ԱԺ նիստերին, փոխարենը նրանք երեկ ներկա են գտնվել ԱԺ հայտարարությունների ժամին և 5 պատգամավոր ելույթ է ունեցել։