«Հայաստան֊Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների՝ առաջիկայում որևէ վայրում կամ ժամկետում հանդիպելու վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա». այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ մեկնաբանելով Թուրքիայում Ռուբինյան-Քըլըչ հավանական հանդիպման մասին լուրը։
«Առաջիկայում նախատեսված է սահմանին հանդիպում երկու երկրների համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների միջև՝ քննարկելու հուլիսին ձեռք բերված երկու պայմանավորվածությունների իրագործումը։ Այդ պայմանավորվածություններն են ուղիղ ավիաբեռնափոխադրումների մեկնարկը և սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելը»,- ասաց Վահան Հունանյանը։
Հայկ Մագոյան