Քաղաքական

ԱԺ-ն հաստատում է, որ Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն անցանկալի է

ԱԺ-ն հաստատում է, որ Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն անցանկալի է

ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից Radar Armenia-ի հետ զրույցում հաստատեցին, որ ԱԺ արտաքին կապերի վարչությունից նամակ են ուղարկել ՌԴ Դումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինին, որում տեղեկացրել են, որ նրա մուտքը Հայաստան անցանկալի է։

Զատուլինին ուղղված նամակում ասվում է. «ՀՀ ԱԺ ղեկավարության անունից հայտնում ենք, որ, ցավոք, Հայաստանի դեմ վերջին շրջանի Ձեր հրապարակային հայտարարությունները վնասում են մեր պետությունների միջև բարեկամական և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը։ Այս առումով, ապագայում Ձեր այցը Հայաստան համարվում է անցանկալի»։

Հիշեցնենք՝ մամուլում ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ ՌԴ Դումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան արգելվել է։

Հայկ Մագոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական