Քաղաքական

Դավիթ Առուշանյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական լիազորությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Դավիթ Առուշանյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական լիազորությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր մեկնարկած ԱԺ հերթական նստաշրջանում Դավիթ Առուշանյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական լիազորությունները։

Հիշեցնենք, Դավիթ Առուշանյանը մինչ այս Գյումրիի փոխքաղաքապետն էր։ Իսկ ԱԺ-ում նա կփոխարինի Վահագն Հովակիմյանին, որն օրերս ընտրվեց ԿԸՀ նախագահ։

Դիմելով գյումրեցիներին, Առուշանյանը շնորհակալություն հայտնեց իր կառավարման ժամանակահատվածի վստահության և գնահատականի համար. «Վստահեցնում եմ, որ ես քաղաքից չեմ գնացել, փոխել եմ աշխատանքիս վայրը։ Նպատակներս մնացել են նույնը. ես և իմ գործընկերները ամեն ինչ անելու ենք՝ կիսատ թողած ծրագրերը շարունակելու համար»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական