ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հերթական ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է կովկասյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակին։ Դիտարկմանը, թե Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը զորվարժություններ է անցկացրել Ադրբեջանի սահմանին, որը մտահոգություններ է առաջացրել Ադրբեջանում, խոսնակն ասել է.
«Դրա վերաբերյալ առանձնահատուկ մեկնաբանություն չունեմ: Իհարկե, հստակ նշել ենք, որ շահագրգռված ենք տեսնել կայուն կովկասյան տարածաշրջան, որտեղ մենք աշխատում ենք և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ՝ այդ երկու երկրների միջև լարվածությունը թուլացնելու և կարգավորելու ուղղությամբ, և աշխատում ենք թուլացնել ցանկացած ավելի լայն լարվածություն, որը կարող է առաջանալ»։