Քաղաքական

Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը կհանդիպեն Բրյուսելում

Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը կհանդիպեն Բրյուսելում

Նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով պետական հանձնաժողովների երրորդ նիստի շրջանակներում Բրյուսելում կհանդիպեն փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

Հիշեցնենք՝ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորած Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով պետական հանձնաժողովները վերջին անգամ հանդիպել են օգոստոսի 30-ին Մոսկվայում։

Հայկ Մագոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական