Քաղաքական

Վարչապետի աշխատակազմը՝ Փաշինյան-Պուտին-Ալիև հնարավոր հանդիպման մասին

Վարչապետի աշխատակազմը՝ Փաշինյան-Պուտին-Ալիև հնարավոր հանդիպման մասին

Ռուսական «Վեդոմոստի»-ի փոխանցմամբ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առաջիկայում կարող են հանդիպել Ռուսաստանում և եռակողմ բանակցություններ վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ: Արդեն մեկնարկել են նախապատրաստական աշխատանքները։

Մեկնաբանությունների համար Radar Armenia-ն դիմեց ՀՀ վարչապետի աշխատակազմ, որտեղից փոխանցեցին. «Վարչապետի բոլոր այցերի վերաբերյալ կառավարությունը ժամանակին տրամադրում է պատշաճ տեղեկատվություն»։

Հիշեցնենք՝ այս տարվա հոկտեմբերի 14-ին Աստանայում կայացած ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին հրավիրել է հանդիպում անցկացնել Ռուսաստանում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական